Ի պաշտպանություն հայկական արտահանման բեռնափոխադրումների հավաք կանցկացվի ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց
Տնտեսություն
19:40 12/05/2025
Հայաստան

Ի պաշտպանություն հայկական արտահանման բեռնափոխադրումների հավաք կանցկացվի ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց

Վրաստանի մաքսային գործընթացներում առաջացած խնդիրներով պայմանավորված հավաք կանցկացվի Վրաստանի դեսպանատան դիմաց։ Այս մասին տեղեկացնում են «Պռոշյան» գինու, կոնյակի գործարանից։

 «Սույնով հայտնում ենք խաղաղ հավաք անցկացնելու մտադրության մասին՝ ի պաշտպանություն հայկական արտահանման բեռնափոխադրումների։

Հավաքը նախատեսվում է անցկացնել Վրաստանի դեսպանատան դիմաց ՝ 2025 թվականի մայիսի 13-ին,ժամը 12․00 ից - 14․00 ՝ բարձրաձայնելու Վրաստանի մաքսային գործընթացներում առաջացած խնդիրների վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ի պաշտպանություն հայկական արտահանման բեռնափոխադրումների հավաք կանցկացվի ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց